Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մեկնարկեց Play off-ի փուլը

Մեկնարկեց Play off-ի փուլը
14.02.2013 | 13:26

Երեկ ուշ գիշեր կայացած «Ռեալ» Մադրիդ-«Մանչեստր Յունայթեդ», «Շախտյոր»-Դորտմունդի «Բորուսիա» հանդիպումերով ավարտվեցին Չեմպիոնների լիգայի ընթացիկ շաբաթվա հանդիպումները: Երկու խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի արդյունք. առաջինում` 1:1, երկրորդում` 2:2 հաշվով: Նախօրեին արտագնա խաղում «Յուվենթուսը» 3:0 հաղթել էր «Սելթիկին», ՊՍԺ-ն հյուընկալվելիս 2:1 հաշվով առավելության էր հասել «Վալենսիայի» նկատմամբ: Խաղերի մանրամասները տես թերթի ուրբաթ օրվա համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2121

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ