Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են
24.02.2013 | 15:13

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.

Փետրվարի 24-ին՝ ժամը 11.15-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները և լեռնանցքները բաց են։
Սիսիանի հատվածում մառախուղ է, Ապարանում՝ ձյուն։
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է՝ 1511

Մեկնաբանություններ