Արծվիկ Մինասյանը թողնելու է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, և հնարավոր է՝ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունում գլխավորի այլ նախարարություն, ասուլիսում տեղեկացրեց Մինասյանը՝ չասելով, թե ինչ նոր նախարարություն կամ գուցե պետական այլ գերատեսչություն կարող է ղեկավարել:
ԲՀԿ-ն չի դադարեցնի մասնակցությունը Գյումրու ՏԻՄ ընտրություններին, ցուցակն էլ կշարունակի գլխավորել Վարդևան Գրիգորյանը՝ տեղեկացրել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը ուղերձ է հղել Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրիկին՝ Գրետա Մայրիկին՝ ՀՀ անկախության տոնի կապակցությամբ.
Հայաստանի նոր կառավարության անդամներն ընտրվել են իրենց պրոֆեսիոնալիզմի համար և նրանք ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցներն են՝ «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետը` ավելացնելով, որ նախարարների փոփոխությամբ ոչ թե ազատվում է Հովիկ Աբրահամյանի կադրերից, այլ երկրում խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ են փոփոխություններ:
Նորանշանակ վարչապետի առաջին քաղաքական կոնֆլիկտը «պատրաստ» է։ Կարեն Կարապետյանն ակնհայտ ցույց է տալիս իր հակակրանքները, այլ խոսքով, նա քաղաքական «խաղացող» չէ, և երիցս ճիշտ է նրա գնահատականը, որ ինքը քաղաքական գործիչ չէ։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նորանշանակ վարչապետը բավականին ազնիվ ներկայացրեց տնտեսության վիճակը՝ այն համարելով չափազանց ծանր։ Հետո խոսեց բիզնես խլելուց, հավասար պայմաններից և տնտեսության այլ խնդիրներից։ Այլ խոսքով, ներկայացրեց իրականությունը։
Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկօրյա տարածաշրջանային այցը պարադոքսալ կերպով բովանդակազուրկ ստացվեց՝ ցույց տալով, որ, հակառակ Եվրոպական Միության խրոխտ հռետորաբանության, նրա իրական հնարավորությունները տարածաշրջանում սահմանափակ են...