Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Դատապարտյալների փախուստից հետո Մեքսիկայում քրեակատարողական հիմնարկ է փակվել

Դատապարտյալների փախուստից հետո Մեքսիկայում քրեակատարողական հիմնարկ է փակվել
07.03.2013 | 13:47

Մեքսիկայի իշխանությունները փակել են քրեակատարողական հիմնարկը, որտեղից անցած շաբաթ 12 դատապարտյալ էր դիմել փախուստի։ Երկրի հյուսիս-արևելքում գտնվող բանտի ավելի քան 150 բնակիչները տեղափոխվել են այլ քրեակատարողական հիմնարկներ։

Վարչակազմը հայտարարել է, որ դատապարտյալներին օգնել են փախչել ազատության մեջ գտնվող զինված կողմնակիցները։

Նշենք, որ մեքսիկական բանտերը խիստ գերբեռնված են, այդտեղից փախուստներ և զանգվածային անկարգություններ բավականին հաճախ են տեղի ունենում։

Դիտվել է՝ 1849

Մեկնաբանություններ