Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

«Տաթևերն» անցնում է ամենօրյա ռեժիմի

«Տաթևերն» անցնում է ամենօրյա ռեժիմի
11.03.2013 | 16:54

«Տաթևեր» ճոպանուղու տարեկան տեխզննման և սպասարկման աշխատանքներն ավարտվել են, ճոպանուղին պատրաստ է ուղևորափոխադրումների:
Այս մասին տեղեկացնում է ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը:
Վաղվանից ճոպանուղու շահագործումն իրականացվելու է ամենօրյա ռեժիմով` 10:00-18:00 ժամային գրաֆիկով, շաբաթական վեց օր` բացառությամբ երկուշաբթի օրվա:
Ոչ աշխատանքային երկուշաբթի օրերին (ՀՀ կառավարության որոշումներով ոչ աշխատանքային սահմանված երկուշաբթի օրեր, տոն և հիշատակի օրեր, Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրեր) ճոպանուղին ուղևորափոխադրումներ է իրականացնելու ըստ սահմանված 10:00-18:00 ժամային գրաֆիկի:

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ