Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

«Երիտասարդականի» գետնանցումը դատարկվում է

«Երիտասարդականի» գետնանցումը դատարկվում է
11.03.2013 | 19:37

Այսօր առավոտից իրենց գրքերն էին հավաքում մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ գտնվող գետնանցումի գիրք վաճառողները։ Ըստ նրանց՝ ամբողջ գետնանցումը դատարկվում է, քանի որ այստեղ սկսելու են վերանորոգման աշխատանքներ։ Նշենք, որ այստեղ աշխատում էին մեծաթիվ գիրք վաճառողներ։ Տեղանքն էլ շատ հարմար էր՝ մոտ բուհերին. նրանց հիմնական սպառողն էլ հենց ուսանողներն էին։ Թե որտեղ կշարունակեն վեճառել իրենց գրքերը, առայժմ հայտնի չէ։ Գիրք վաճառողները հույս հայտնեցին, որ իրենց տարածք կտրամադրվի նախկինից ոչ շատ հեռու։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2948

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ