Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Վրաստանը սահմանափակում է նախագահի լիազորությունները

Վրաստանը սահմանափակում է նախագահի լիազորությունները
22.03.2013 | 13:14

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները երեկ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել են սահմանադրական փոփոխությունները, որոնք նախագահին զրկում են առանց խորհրդարանի համաձայնության կառավարություն ձևավորելու իրավունքից։ Օրինագծի հեղինակների խոսքով սահմանադրական փոփոխությունները կոչված են կանխել երկրում հնարավոր քաղաքական ճգնաժամերը և երկրի ապակայունացումը։
Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու մասին օրինագծի օգտին քվեարկել են 147 պատգամավորներից 135-ը, այդ թվում՝ նախագահական թևի պատգամավորները, ովքեր այսօր հայտնվել են ընդդիմության կարգավիճակում։

Դիտվել է՝ 1532

Մեկնաբանություններ