Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Կանխատեսելի ծափեր, պարտադրված քվեարկություն

Կանխատեսելի ծափեր, պարտադրված քվեարկություն
14.04.2013 | 15:28

Կուսակցական համագումարներից, որպես ՀՀ քաղաքացի, որպես լրագրող, միշտ ակնկալել եմ թափանցիկություն, բազմակարծություն, ներկուսակցական ժողովրդավարություն, ոչ թե կանխատեսելի ծափեր, պարտադրված քվեարկություն: Ցավոք, մինչ այժմ, որքան ինձ բախտ է վիճակվել լուսաբանելու կուսակցական համագումարները, այդ ամենը չեմ տեսել: Եվ կապ չունի՝ իշխող կուսակցության համագումարներն են եղել, թե՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի: Կուսակցություններն իրենք պետք է կարողանան ջարդել Սովետից եկող կարծրատիպերը, իրենց համագումարներն անցկացնեն՝ հարգելով բանավեճի, բազմակարծության սկզբունքները, ոչ թե ցանկացած որոշում ընդունեն անվերապահ, միաձայն: Եվ հենց այն քաղաքական գործիչները, որոնք կկարողանան իրենց կուսակցություններում ապահովել ժողովրդավարություն, կլսեն նաև քննադատություն, բանավեճ իրենց սխալների, կայացնելիք որոշումների մասին, իրենց անձնական օրինակով, կարծում եմ, ավելի շատ բան արած կլինեն մեր երկրի ժողովրդավարացման համար, քան՝ տարիներ շարունակ գործող ռեժիմը քննադատելը, որից, միևնույնն է, փոփոխությունների սպասելիքներ մեր հանրությունը չունի և չի էլ ունեցել: Գիտեմ՝ առարկողներ կլինեն, որոնք կասեն, թե իմ առաջարկածը կայացած ժողովրդավարական երկրների համար է իրատեսական տարբերակ: Իսկ ես կարծում եմ՝ մեկի անձնական օրինակն էլ բավարար է, որպեսզի մթնոլորտը փոխվի, դառնա վարակիչ: Ու այդ բազմակարծությունն էլ կդառնա այս փակ համակարգը ճեղքող քայլ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4362

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ