Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Բելգիայում վթարվել է ռուս աշակերտներին տեղափոխող ավտոբուսը

Բելգիայում վթարվել է ռուս աշակերտներին տեղափոխող ավտոբուսը
15.04.2013 | 00:54

Բելգիայում ՌԴ դեսպանությունը հաղորդել է, որ Անտվերպենի մատույցներում տեղի ունեցած վթարից զոհվել է 5 մարդ, տուժել են 19-ը։ Մահացածներից 3-ը ՌԴ քաղաքացի են, այն թվում՝ 1 անչափահաս։ Մահացել են նաև ավտոբուսի 2 վարորդները, ովքեր Լեհաստանի քաղաքացի են։
Տուրիստական ավտոբուսն ուղևորվում էր Փարիզ։ Այն տեղափոխում էր ռուս դպրոցականների խմբին, որի ամենակրտսեր անդամը 12 տարեկան է։ Ավտոբուսում գտնվում էր 39 ուղևոր, այդ թվում՝ դպրոցականներին ուղեկցողներն ու 2 վարորդները։
19 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց, ստացել բժշկական օգնություն։ Նրանցից 11-ը դուրս են գրվել։ 5-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։

Դիտվել է՝ 1577

Մեկնաբանություններ