Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Պարագվայը նոր նախագահ ունի

Պարագվայը նոր նախագահ ունի
22.04.2013 | 12:15

Պարագվայում անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել «Կոլորադո» կուսակցության ներկայացուցիչ, գործարար և սպորտային վարչարար Օրասիո Կարտեսը։ Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն երկուշաբթի։ Կարտեսի հիմնական մրցակից, Լիբերալ կուսակցության թեկնածու Էֆրաին Ալեգրեն արդեն ընդունել է իր պարտությունը։ «Կոլորադո» կուսակցությունն իշխանության ղեկին է շուրջ 60 տարի։
Նորընտիր նախագահը պետք է վերականգնի հարաբերությունները հարևան երկրների հետ, որոնք խզվել էին անցած տարի, երբ հանկարծակի իմպիչմենտ հայտարարվեց գործող նախագահ Ֆերնանդո Լուգոյին։

Դիտվել է՝ 1380

Մեկնաբանություններ