Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ջոհար Ցարնաևին սպառնում է մահապատիժ

Ջոհար Ցարնաևին սպառնում է մահապատիժ
23.04.2013 | 12:00

Բոստոնում իրականացված պայթյունի համար մեղադրվող Ջոհար Ցարնաևին մեղադրանք է առաջադրվել։ Նրան սպառնում է մահապատիժ։ Ջոհար Ցարնաևն ԱՄՆ քաղաքացիություն է ստացել 2012թ. սեպտեմբերի 11-ին։ Նա պաշտոնապես մեղադրվում է ապրիլի 15-ին Բոստոնում զանգվածային ոչնչացման զենք կիրառելու համար։
Լրատվամիջոցները հաղորդում են, որ Բոստոնի ահաբեկչության իրականացման մեջ կասկածվող Ցարնաև եղբայրները, ամենայն հավանականությամբ, գործել են միայնակ և առաջնորդվել են կրոնական նկատառումներով։
Հիշեցնենք, որ Տամերլան Ցարնաևը սպանվել էր անցյալ շաբաթ ոստիկանության հետ հրաձգության ժամանակ, իսկ նրա եղբայրը վիրավորվել է և գտնվում է հիվանդանոցում: Նա կակորդի վերքի պատճառով չի կարողանում խոսել և ցուցմունք է տալիս գրավոր։

Դիտվել է՝ 1476

Մեկնաբանություններ