ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Եկեղեցին որպես «Փարավոն» տանող ուղիղ ճանապարհ

Եկեղեցին որպես «Փարավոն» տանող ուղիղ ճանապարհ
14.05.2013 | 19:02

Հայաստանի ամենահարուստ օլիգարխներից մեկը՝ Գագիկ Ծառուկյանն այսօր իր փողերով կառուցված Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությանն էր հրավիրել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Հայաստանի իշխանության և ընդդիմադիր քաղաքական շրջանակների ներկայացուցիչներին: Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահի այցը Հայաստան պաշտոնական է, նրան հրավիրել է Սերժ Սարգսյանը:
Եկեղեցու բացման արարողությունից հետո հանրապետության քաղաքական-պետական վերնախավը ներկայացնող շքախումբը մասնակցել է նաև Ծառուկյանի «Փարավոն» անվանումով ժամանցի և հանգստի համալիրի բացման արարողությանը:
Ուշագրավ է, որ եկեղեցու բացման արարողությանը ներկա են եղել ԱԺ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության անդամներ Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, ՀՀ առաջին նախագահի տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը: Լևոն Տեր-Պետրոսյանը չի «բարեհաճել ժամանել»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 5668

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ