ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Չեխիայի նախագահը պահանջում է վարչապետի հրաժարականը

Չեխիայի նախագահը պահանջում է վարչապետի հրաժարականը
16.06.2013 | 00:31

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կարծում է, որ երկրի կառավարությունը՝ վարչապետ Պյոտր Նեչասի ղեկավարությամբ, պետք է հրաժարական տա կոռուպցիոն խոշոր սկանդալից հետո: «Առաջադրված մեղադրանքները ես շատ լուրջ եմ համարում և իրավապահների փաստարկներից հետո եկել եմ այն եզրակացության, որ մեղադրանքներն ունեն հստակ ապացույցներ»,- ասել է Չեխիայի նախագահը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Նշենք, որ Չեխիայի դատախազությունը պետական հաստատությունների խուզարկման հետևանքով մեղադրանք է ներկայացրել նախկինում կալանավորված յոթ անձանց: Իսկ վարչապետ Պյոտր Նեչասը հրապարակայնորեն հայտարարել է, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքը, ուստի չի դիտարկի իր հրաժարականի պահանջը:

Դիտվել է՝ 1224

Մեկնաբանություններ