ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Քեթրին Էշթոնը սպասում է նախագահական ու խորհրդարանական ընտրությունների

Քեթրին Էշթոնը սպասում է նախագահական ու խորհրդարանական ընտրությունների
04.07.2013 | 21:36

Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար է նշանակվել Ալի Մանսուրը: Մեկ տարի միայն պաշտոնավարած նախագահ Մուհամեդ Մուրսիի իշխանազրկումից հետո ցուցարարները հայտարարում են, որ վերադարձել են եգիպտական գարնան ավանդույթներին և ամեն ինչ նորից են սկսելու: Եվրամիությունը հակամարտող կողմերին կոչ է անում վերադառնալ ժողովրդավարական գործընթացին: ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը ասել է. «Ես կողմերին կոչ եմ անում արագ վերադառնալ ժողովրդավարական գործընթացին, անցկացնել ազատ և արդար նախագահական և խորհրդարանական ընտրություններ, ընդունել սահմանդրություն՝ երկրին թույլ տալու, որ վերսկսի և ավարտի անցումը դեպի ժողովրդավարություն»: Նա դատապարտել է բռնության դրսևորումները և առավելագույն զսպվածության է կոչել: Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և ընդդիմության բախումներում 32 եգիպտացի է զոհվել:

Դիտվել է՝ 1105

Մեկնաբանություններ