ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մամեդիարովը կոչ է արել հաճախակի դարձնել Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները

Մամեդիարովը կոչ է արել հաճախակի դարձնել Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները
08.07.2013 | 18:24

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ տեղի կունենա հուլիսին։ Այդ մասին այսօր հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդիարովը ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո։

Նրա խոսքով՝ հանդիպման ամսաթիվն ու ձևաչափը ճշտվում են։ Մամեդիարովը չի բացառել, որ հնարավոր է նաև երկու երկրների արտգործնախարարների առանձին հանդիպում։

Ադրբեջանի արտգործնախարարը կոչ է արել ավելի հաճախակի դարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները։ Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել աշխատանքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ համաձայնագրի շուրջ։

Դիտվել է՝ 1098

Մեկնաբանություններ