ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Պակիստանցի թալիբները մեկնում են Սիրիա

Պակիստանցի թալիբները մեկնում են Սիրիա
15.07.2013 | 17:08

Սիրիա են սկսել ժամանել Պակիստանի ՙԹալիբան՚ շարժման գրոհայիններ, ովքեր ներթափանցում են ՙԱլ Կաիդային՚ և իսլամիստական այլ կազմակերպություններին մոտ կանգնած կառույցներ։ ՙԵրբ մեր եղբայրներին պահանջվում է օգնություն, մենք չենք մերժում։ Մենք Սիրիա ենք ուղարկել հազարավոր մեր ընկերների՚,- մեջբերում է ՙԹայմս՚ թերթի էլեկտրոնային տարբերակը՝ հղում կատարելով պակիստանցի թալիբների ղեկավարներից մեկին։

Դիտվել է՝ 1063

Մեկնաբանություններ