ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ադրբեջանն Ուկրաինայից գնել է հակատանկային հրթիռային համակարգեր

Ադրբեջանն Ուկրաինայից գնել է հակատանկային հրթիռային համակարգեր
19.07.2013 | 11:36

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանը 2012թ. Ուկրաինայից 3 հակատանկային հրթիռային համակարգ է գնել: Այդ մասին նշված է Ուկրաինայի արտահանման վերահսկողության պետական կոմիտեի զեկույցում: Փաստաթղթում տեղեկատվություն չկա հակատանկային հրթիռային համակարգերի մակնիշի վերաբերյալ: 2011թ. Ուկրաինան Ադրբեջանին վաճառել է 6, իսկ 2010թ.՝ 1 հակատանկային հրթիռային համակարգ: Ադրբեջանն ավելի վաղ Ուկրաինայից գնել է հիմնականում «Скиф» տեսակի համակարգեր:

Դիտվել է՝ 1067

Մեկնաբանություններ