ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

17 ամիս և 7 փուլ

17 ամիս և 7 փուլ
23.07.2013 | 11:22

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ Եվրամիությունն ու Վրաստանն ավարտել են համապարփակ և խոր, ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները: «Եվրամիության և Թբիլիսիի միջև 17 ամիս տևած և ընդհանուր առմամբ յոթ փուլից բաղկացած բանակցությունները ավարտված են: Համաձայնագրի իրագործումը կխթանի վրացական ապրանքների մուտքը եվրոպական շուկա, կնպաստի առևտրային ասպարեզում հավելյալ բարեփոխումների իրականացմանը», - նշված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1310

Մեկնաբանություններ