ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ՌԴ նախագահի իրադարձային այցերը

ՌԴ նախագահի իրադարձային այցերը
28.07.2013 | 14:50

Ռուսիայի մկրտության 1025-ամյակի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Կիև: Կիևում է նաև Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, որ Ուկրաինայից մեկնելու է Բելառուս: Փորձագետների գնահատականով` Պուտինի այցի նպատակը ոչ այնքան կրոնական-պատմական է, որքան` խիստ արդիական, կանխել Ուկրաինայի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Չհաստատված տեղեկություններով` օգոստոսի սկզբին ՌԴ նախագահը այցելելու է Թեհրան` մասնակցելու ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությանը, որին հրավիրված են բոլոր երկրների նախագահները: Մինչ այդ կամ դրանից հետո Պուտինը պատրաստվում է լինել Բաքվում: Իր բոլոր իրադարձային այցերի օրակարգում ՌԴ նախագահն ունի տարածաշրջանին ու հաղորդակցուղիներին վերաբերող հարցեր:

Դիտվել է՝ 1009

Մեկնաբանություններ