ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մահմուդ Ահմադինեժադը վերադառնում է գիտություն

Մահմուդ Ահմադինեժադը վերադառնում է գիտություն
28.07.2013 | 14:52

Օգոստոսի 4-ին պաշտոնապես լրանում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնավարության ժամկետը: Associated Press-ը հաղորդել է, որ նա ԻԻՀ Գերագույն խորհրդից արդեն համաձայնություն է ստացել` գլխավորելու նոր տեխնոլոգիական համալսարանը, որ ինքն էլ ստեղծելու է: Նոր համալսարանը տեղեկատվական տեխնոլոգիաների, նանոտեխնոլոգիաների կադրեր է պատրաստելու, տիեզերական և միջուկային ուսումնասիրությունների կենտրոն է լինելու: Մինչև նախագահ դառնալը Մահմուդ Ահմադինեժադը բարձրագույն կրթություն է ստացել Թեհրանի գիտության ու տեխնոլոգիաների համալսարանում, որի ասպիրանտուրան է ավարտել, թեկնածուական թեզեր պաշտպանել` ստանալով դոկտորի աստիճան: Առայժմ տեղեկություններ չկան` Մահմուդ Ահմադինեժադը հեռանալու՞ է քաղաքականությունից, թե՞ զուգահեռելու է գիտակրթական ու քաղաքական գործունեությունը:

Դիտվել է՝ 1247

Մեկնաբանություններ