ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Պաղեստինի և Իսրայելի իշխանությունները հանդիպեցին

Պաղեստինի և Իսրայելի իշխանությունները հանդիպեցին
30.07.2013 | 11:04

Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի հետ ընթրիքի սեղանի շուրջ հանդիպել են իսրայելյան և պաղեստինյան պատվիրակությունները։ Սրանք վերջին երեք տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցություններն են երկու կողմերի միջև։

Երեկ Քերին առանձին հանդիպումներ է ունեցել կողմերի հետ։ Ներկա դրությամբ քննարկվում է բանակցությունների օրակարգն առաջիկա ամիսների համար։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է բանակցությունների վերականգնումը։

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ