ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Արքայադուստրերը վերադառնում են պալատ

Արքայադուստրերը վերադառնում են պալատ
30.07.2013 | 16:15

Հնդկական դատարանը վերականգնել է արքայական արդարությունը: 20 տարի տևած դատավարությունից հետո Ֆարիդկոտի մահարաջա Հարինդեր Սինխ Բրարի դուստրերին է վերադարձվել հայրական ժառանգությունը: Դատական հայցը 1992 թ. ներկայացրել էր մահարաջայի ավագ դուստրը` Ամրիտ Կաուրը, պնդելով, որ պալատականները կեղծել են կտակը` յուրացնելու զավակներին հատկացված ունեցվածքը: Մահարաջան թագադրվել է մանուկ հասակում և նրա կարողությունը իսկապես հնդկական կինո է հիշեցնում: Միակ որդու մահից հետո Ֆարիդկոտի միապետը մի քանի ամսից ինքն էլ մահանում է: Հոր մահից հետո դուստրերը պալատականներից չնչին գումար են ստանում: Թագավորական հարստության համար պայքարը 20 տարի հետո ավարտվեց հօգուտ արքայադուստրերի` նրանք կստանան 4 միլիարդ դոլար, 350-ամյա ամրոց ու պալատներ Ֆարիդկոտում, Հնդկաստանի տարբեր նահանգներում կառուցված առանձնատներ, 18 մեքենա` Rolls Royce, Bentley, Daimler և այլն, 150 միլիոն դոլարի ոսկի ու թանկարժեք քարեր:

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ