ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Մուսուլման եղբայրները» պատրաստվում են վրեժխնդիր լինել

«Մուսուլման եղբայրները» պատրաստվում են վրեժխնդիր լինել
31.07.2013 | 15:23

Նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները կոչ են անում միլիոնանոց երթ անցկացնել:

Վերջին երեք շաբաթը անկարգությունների առումով ամենալարված և ծանր շաբաթներից էր, որոնք էլ ավելի լարվեցին ռազմական իշխանությունների գործողությունների հետևանքով:

Հետևելով Կահիրեի իսլամական ոստիկանների գործողություններին, որի ժամանակ սպանվեց 120 մարդ, գիշերը արյունահեղությունը շարունակվել է նաև մարզերում: Տասնյակ զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը եկել է Ալեքսանդրիայի, Պորտ Սաիդ և այլ քաղաքներից;

Այսօր «Մուսուլման եղբայրներ» կուսակցությունը Կահիրեում երթ է կազմակերպել հետևյալ կարգախոսով. «Մենք պետական հեղաշրջման մարտիրոսներն ենք»: Հազարավոր մարդիկ Ռաբա ալ-Ադավիա մզկիթի կողքով երթով հասել են մինչև ռազմական հետախուզական շտաբ: Նրանք պահանջել են Մուհամեդ Մուրսիի վերադարձը և մեղադրել են զինվորականներին, որ վերջիններս կրակել են անզեն ցուցարարների վրա:

Երթն ընթացել է բավականին խաղաղ պայմաններում: Մարդիկ չեն փորձել մոտենալ ներկայիս կառավարական շտաբին, ոչ էլ ռազմավարական օբյեկտներին:

Բայց դա միայն սկիզբն է: Ինչպես հայտարարում են իրենք` իսլամիստները, նրանց վճռականությունը ուժեղանում է օրեցօր:

Երեքշաբթի նրանք մտադիր են կազմակերպել բողոքի ակցիա ամբողջ երկրում: «Մուսուլման եղբայրները» կոչ է անում եգիպտացիներին հավաքվել անվտանգության ուժերի վարչական շենքի դիմաց, որպեսզի դատապարտեն երկրում տիրող հանցավոր գործողությունները և խաղաղ ցուցարարների դեմ զենքի կիրառումը:

Ի պատասխան այս կոչերի, զինվորներն ու ոստիկանները պատրաստ են ցուցարարների հետ վարվել նույն կերպ, ինչպես նախկին նախագահի: Եգիպտոսի ՆԳ նախարար Մուհամմեդ Իբրահիմը խոստացել է` ցուցարարների չցրվելու դեպքում, որպեսզի խուսափեն արյունահեղությունից, միջամտել այդ գործողություններին «օրենքի սահմաններում»:

Դիտվել է՝ 1206

Մեկնաբանություններ