ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Տեղի կունենա մարտական պատրաստության ակումբի պաշտոնական բացումը

Տեղի կունենա մարտական պատրաստության ակումբի պաշտոնական բացումը
03.09.2013 | 14:15

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի դահլիճում (Աբովյան 50/5) կկայանա «Մարտական պատրաստության ակումբ» նախագծի պաշտոնական բացումը: Մարտական պատրաստության ակումբը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երիտասարդ առաջնորդների դպրոցը (ԵԱԴ) և ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Բացման արարողությանը կմասնակցեն ինչպես ՀԵՀ-ի, ԵԱԴ-ի ու ՀՀ ՊՆ-ի, այնպես էլ ծրագրի աջակից կազմակերպությունների ներկայացուցիչները:

Նշենք, որ ծրագրին աջակցում են Մովսես Գորգիսյանի անվան Հայաստանի սթրայքբոլի ֆեդերացիան, Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) և Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիան (ԱՐՄԱԿԱԴ):

Մարտական պատրաստության ակումբի նպատակն է երիտասարդների շրջանում տարածել մարտական զենքի գործածության հմտությունները և առողջ ապրելակերպի մշակույթը: Ծրագրում ընդգրկված երիտասարդները հնարավորություն կստանան ծանոթանալ կրակային պատրաստության, մարտավարական պատրաստության, առաջին բուժօգնության հմտություններին, ինչպես նաև՝ զինված ուժերի առօրյային: Պարապմունքները կանցկացվեն նախարարության հսկողության տակ գտնվող զորավարժարաններում: Դասընթացները ներառելու են նաև տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ ծանոթացում:

Դիտվել է՝ 1326

Մեկնաբանություններ