ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Լավրովի քաղպարապմունքը

Լավրովի քաղպարապմունքը
17.09.2013 | 13:30

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ընդունելու Սիրիայի ընդդիմադիր Ազգային կոալիցիայի անդամներին։ «Մենք ոչ միայն խոսում ենք, որ ընդդիմությունը պետք է ընդունի կոնֆերանսի հրավիրման ռուս-ամերիկյան նախաձեռնությունը, մենք աշխատում ենք ընդդիմության հետ, մեզ մոտ եղել են գործնականում բոլոր ընդդիմադիր խմբերի ղեկավարները, բացի Ազգային կոալիցիայից»: Նախարարը կարծում է, որ բանակցել պետք է բոլորի հետ և ցանկացած կոնֆլիկտային սցենարի ու իրավիճակի հանգուցալուծումը որևէ կողմի ոչ թե մեկուսացումն է, այլ ներգրավումը: «Համոզված եմ, որ եթե սիրիական դրամայի բոլոր մասնակիցները, որ Սիրիայի սահմաններից դուրս են գտնվում, վարեն հավասար ներգրավման քաղաքականություն` ներառյալ կառավարությունն ու ընդդիմադիր բոլոր խմբերը, մենք արդյունք կունենանք»,- ասել է Լավրովը: Նա համարում է, որ կոնֆլիկտի կողմերից մեկի՝ բանակցությունների մեջ չներգրավումը հանգեցնելու է այն փակուղուն, որից արդեն տարիուկես չի հաջողվում դուրս գալ:

Դիտվել է՝ 1043

Մեկնաբանություններ