ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Անալիտիկ» կենտրոն էլ ունեցանք

«Անալիտիկ» կենտրոն էլ ունեցանք
20.09.2013 | 14:51

Այսուհետ իշխանամետ և ընդդիմադիր քաղաքական ուժերին ասպարեզ տրամադրելու, նրանց հետ համագործակցելու համար կգործի ևս մեկ կենտրոն, որը կոչվում է «Անալիտիկ»: Կենտրոնի տնօրենն է Անի Հովհաննիսյանը, որը նաև «Քաղաքական սերնդափոխություն» շարժման ղեկավարն է:

Կենտրոնի բացման առթիվ հրավիրած մամուլի ասուլիսում Անի Հովհաննիսյանը խոստացավ, որ իրենք քաղաքական առումով պահպանելու են չեզոքություն, անդեմություն, հրավիրելու են տարբեր գաղափարներ դավանող քաղաքական գործիչների, փորձելու են փնտրել և գտնել լուծումներ:
«Ես շատ եմ ցանկանում, որ սենսացիա դառնան ոչ թե սեռական կյանքին վերաբերող նյութերը, այլ քաղաքական, հասարակական կյանքին վերաբերող վերլուծությունները»,- ասաց Անի Հովհաննիսյանը:
Կենտրոնը ունի նաև կայք, որը կոչվում է www.analitik.am:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4987

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ