ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ջուլիան Ասանժն ընդդեմ Հովիկ Աբրահամյանի

Ջուլիան Ասանժն ընդդեմ Հովիկ Աբրահամյանի
20.09.2013 | 16:11

Հայաստանից հայրենիք ուղղված գրագրության մեջ 2009-ին ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ժոզեֆ Փենինգտոնը Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին համարել է. «Չհղկված, սահմանափակ նորահարուստ, որը մարմնավորում է հայկական վերջին շրջանի քաղաքական վատագույն ավանդույթները»: Դիվանագետի հետ զրույցում գործարար Միխայիլ Բաղդասարովը Հովիկ Աբրահամյանին անվանել է «կուլիսային լուծումների հասնելու վարպետ և հաջող միջնորդ իշխանական տարբեր խմբավորումների միջև ծագած անհաշտությունների ժամանակ», այնուհանդերձ նաև ասել է, որ Աժ-ում Աբրահամյանն այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ վարչապետը ենթարկվում է պատգամավորների քննադատությանն ու ծաղրին:

Դիտվել է՝ 1133

Մեկնաբանություններ