ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ալեն Դելոնի սովորական օրը

Ալեն Դելոնի սովորական օրը
21.09.2013 | 19:20

Սեպտեմբերի 17-ին սրտի զարկերի հաճախականության անկանոնության պատճառով հիվանդանոցում հայտնված Ալեն Դելոնն արդեն իրեն լավ է զգում և երկու օրում ապաքինվելով` շարունակում է «Սովորական օր» ներկայացման փորձերը: 2012-ի ապրիլին Ալեն Դելոնը սրտի վիրահատություն է ունեցել, որից հետո իրեն լավ էր զգում: 77-ամյա արտիստը «Սովորական օր» ներկայացման մեջ, որ գրված է հատուկ նրա համար, խաղում է դստեր հետ: Հոկտեմբերի 5-ին նախատեսված է պրեմիերան արդեն ոչ այնքան երիտասարդ և միայնակ հոր ու տնից հեռանալու տարիքին հասած դստեր փոխհարաբերությունների մասին պիեսի:

Դիտվել է՝ 1482

Մեկնաբանություններ