ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վրաստանի նախագահական ընտրությունների երեք թեկնածուները

Վրաստանի նախագահական ընտրությունների երեք թեկնածուները
25.09.2013 | 17:47

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրությունների թեկնածուների կեսից ավելիի գրանցումը: 23 թեկնածուներից նախընտրելի շանսեր ունեն երեքը` «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Դավիթ Բաքրաձեն և խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն: Փորձագետների գնահատականով` նախագահական աթոռը այս եռյակից որևէ մեկինն է լինելու: Այսօր էլ շատերը վստահ են, որ հաղթելու է Գեորգի Մարգվելաշվիլին` թիկունքում ունենալով «Վրացական երազանքը», սակայն վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականությունից հեռանալու մտադրությունը նրա շատ կուսակիցների մղեց դեպի Նինո Բուրջանաձեն: Երեք թեկնածուներն էլ ունեն իրենց առավելություններն ու խոցելի կողմերը, որն էլ փորձագետներին մղում է նշելու նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հավանականությունը:

Դիտվել է՝ 921

Մեկնաբանություններ