ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Էրդողանի կուսակցական կոկետությունը

Էրդողանի կուսակցական կոկետությունը
04.10.2013 | 23:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Anadolu գործակալության հաղորդագրությամբ, հայտարարել է, որ դեռևս չի որոշել նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրել: Կարգապահ կուսակցական Էրդողանն ասել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ունի խորհրդակցությունների վրա հիմնված իր համակարգը, որով որոշվում է նախագահի թեկնածուն: «Կուսակցությունը ինչ նպատակ որ դնի իմ առջև, կջանամ կատարել»` ասել է Էրդողանը:

Դիտվել է՝ 1001

Մեկնաբանություններ