ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բրիտանուհուն կփոխարինի լե՞հը

Բրիտանուհուն կփոխարինի լե՞հը
04.10.2013 | 23:01

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին, Բրյուսելի EUobserver թերթի հաղորդմամբ, կարող է առաջիկայում փոխարինել Քեթրին Էշտոնին Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում: Վերջերս նա ֆրանսերենի ուսուցման դասընթաց է անցել, քանի որ այդ պաշտոնում պահանջվում է ֆրանսերենի և անգլերենի իմացություն: Քեթրին Էշտոնի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2014 թվականին: Հնարավոր պաշտոնափոխության մասին Սիկորսկին իրեն ուղղված հարցին պատասխանել է, որ շոյված է նման հարցից:

Դիտվել է՝ 986

Մեկնաբանություններ