Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
24.10.2013 | 23:31

...թե վերջին օրերին` կապված ներքաղաքական լարվածության հետ, բջջային հեռախոսների գաղտնալսումն ահավոր թափ է հավաքել` «մի այլ կերպ»: Ստուգվում են ոչ միայն «օտարները», «կասկածելիները», այլև յուրայինները: Քաղաքական դաշտի բոլոր սուբյեկտները ստիպված ապավինել են լավ մոռացված հնին, վայր են դրել բջջա-թվային այֆոններն ու սմարթֆոնները ու լարային` «տան հեռախոսով» են միմյանց հետ շփվում: Հիշենք, որ Ծառուկյանը, Գագիկ Խաչատրյանը, Հովիկ Աբրահամյանը Հայաստան են ներմուծել անձնական հզոր «ագրեգատներ», որոնք համաժամանակյա կարող են գաղտնալսել և ձայնագրել մի քանի տասնյակ հեռախոսազանգեր:

Դիտվել է՝ 1935

Մեկնաբանություններ