Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Գաբին հաղթանակ բերեց

Գաբին հաղթանակ բերեց
16.11.2013 | 11:52

Երեկ Եվրոպայի թիմայինի շրջանակներում ավարտվեց Հայաստան-Ռուսաստան միկրոմրցամարտը: Երեք տախտակների վրա խաղալով ոչ-ոքի` մեր ընտրանին վճռական հարվածը հասցրեց չորրորդում, որտեղ Գաբրիել Սարգսյանը ստիպեց անձնատուր լինել Եվգենի Տոմաշևսկուն ու ապահովեց մեր թիմի հաղթանակն ընդհանուր 2,5:1,5 հաշվով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ