Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Տիմոշենկոն բաց նամակով դիմել է Միխայիլ Խոդորկովսկուն

Տիմոշենկոն բաց նամակով դիմել է Միխայիլ Խոդորկովսկուն
25.12.2013 | 13:32

Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով կալանավորված է Խարկովի գաղութում, բաց նամակով դիմել է ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն` ողջունելով նրան ազատ արձակվելու կապակցությամբ: Նամակի տեքստը հրապարակվել է ուկրաինական ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության թերթում, որի ղեկավարը Տիմոշենկոն է:
«Ես ողջունում եմ Միխայիլ Խոդորկովսկու ազատության ձեռքբերումը: Աշխարհի շատ մարդկանց համար դա կարևոր ու երկար սպասված իրադարձություն է», - գրել է Տիմոշենկոն` բնութագրելով Խոդորկովսկուն որպես «ուժեղ, ինտելեկտուալ, բարոյական ու խոնարհ պայքարողի», ով գոնե մի քիչ, բայց իր վերադարձի հետ մարդկությանը բերել է սեր և կարեկցանք: Նա նաև համոզմունք է հայտնել, որ Խոդորկովսկին երկար «հանգստից» հետո առանձնահատուկ ոգեշնչվածությամբ է լցված, ինչը կօգնի նրան աշխարհը մի փոքր ավելի բարի դարձնել և շատերի համար` ավելի արդար:
Հիշեցնենք, կիրակի օրը, դեկտեմբերի 20-ին, Պուտինի հրամանագրով Խոդորկովսկուն ներում շնորհվեց, ով իր հերթին Վիկտոր Յանուկովիչին կոչ արեց ազատ արձակել Տիմոշենկոյին: ՈՒկրաինայի նախկին վարչապետը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման 2011 թ. վերջին` 2009 թ. Ռուսաստանի հետ գազային պայմանագիրը չարաշահելու համար: Նա ներկայումս կրում է իր պատիժը Խարկովի գաղութում, սակայն առողջական խնդիրների պատճառով այժմ գտնվում է հիվանդանոցում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2485

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ