«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մրցեցին սուսերամարտիկները

Մրցեցին սուսերամարտիկները
13.02.2014 | 17:47

Բյուրեղավանում մեկնարկել է սուսերամարտի հանրապետության երիտասարդական առաջնությունը: Առաջին օրը մրցել են խոցասուսերակիրները: Աղջիկներից առավել հաջողակ է եղել «Քեթրին» ակումբի սան Էմմա Պողոսովան, երկրորդը Լիլիթ Էվոյանն էր (Նորագավթի սուսերամարտի դպրոց), երրորդը` Աստղիկ Մարտիրոսյանն ու Մարիամ Հարությունյանը («Քեթրին» ակումբ):
Տղաներից չեմպիոնի կոչումը նվաճել է Մանվել Հովհաննիսյանը (Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մարզադպրոց): Արծաթը բաժին է հասել Էդուարդ Հովիկյանին (Նորագավթի սուսերամարտի դպրոց), բրոնզը` Արթուր Քոչարյանին (Նորագավթի սուսերամարտի դպրոց) ու Արման Գրիգորյանին (Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մարզադպրոց):


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ