«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մեխիկոյում հրաժեշտ են տվել Գաբրիել Գարսիա Մարկեսին

Մեխիկոյում հրաժեշտ են տվել Գաբրիել Գարսիա Մարկեսին
22.04.2014 | 17:03

Մեխիկոյի Գեղեցիկ արվեստների պալատում տեղի է ունեցել Գաբրիել Գարսիա Մարկեսի հրաժեշտի արարողությունը, որ գլխավորել են Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն և Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը։ Գրողի հարազատների ու մերձավորների հետ նրան հրաժեշտ են տվել մշակույթի և քաղաքական գործիչներ, նրա երկրպագուները։ Մարկեսի երախտապարտ ընթերցողները Մեխիկոյի արվեստների պալատ դեղին վարդերի փնջեր են տարել, և հազարավոր դեղին թղթե թիթեռներ են բաց թողնվել երկինք։

Պալատի նախասրահում տեղադրված է եղել Գարսիա Մարկեսի աճյունասափորը, որը բերել էին այրին՝ Մերսեդես Բարչան և որդիները՝ Գոնսալո և Ռոդրիգո Մարկեսները:

Դիտվել է՝ 1546

Մեկնաբանություններ