Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Քառյակը հնգյա՞կ է դարձել

Քառյակը հնգյա՞կ է դարձել
08.05.2014 | 15:04

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասել է, թե իր կուսակցության անդամները վերջերս մասնակցել են ոչիշխանականների քառյակի հանդիպմանը: Մարգարյանը նշել է, թե ՕԵԿ-ի և քառյակի միջև տեղի է ունեցել համագործակցություն` «Ժառանգություն» խմբակցությունում կայացած քառյակի հանդիպման ժամանակ, երբ քննարկվել է ԱԺ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցը: Ասվածից կարելի է ենթադրել, որ քառյակն այլևս հանդես կգա «հնգյակի» կամ «4+1»-ի ձևաչափով:

Այլ ժամանակում և այլ իրավիճակում ոչիշխանական ուժերի համախմբումը կարող էր ուրախացնել, սակայն այս պարագայում ավելի շատ հարցերի, քան ուրախության առիթ կա: Հայտնի է, որ քառյակը կազմող ուժերի միջև իշխանության նկատմամբ ունեցած դիրքորոշման տարբերություններ կան: Այժմ այս միավորմանը ավելանում է մի կուսակցություն, որը բոլորովին վերջերս իշխանություն էր և միայն այն ժամանակ հայտարարեց ընդդիմություն դառնալու մասին, երբ չբավարարվեցին իր առաջնորդի վարչապետական նկրտումները:
Հնգյակի վերածվող քառյակը կարող է նույն անփառունակ վախճանն ունենալ, ինչ մինչ այժմ ոչիշխանական ուժերի միավորմանն ուղղված որևէ նախաձեռնություն: Առավելևս, որ քառյակի նոր «բնակիչը» 2008-ին ապացուցեց, թե ընդդիմադիրի իր պոտենցիալը ինչով է չափվում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2003

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ