«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կմեկնարկի Ստավանգերը

Կմեկնարկի Ստավանգերը
09.05.2014 | 15:53

Հունիսի 2-13-ին նորվեգական Ստավանգեր քաղաքում կկայանա շախմատային գերմրցաշար, որին կմասնակցի նաև Լևոն Արոնյանը: Մասնակիցները տասն են, գրեթե ամբողջությամբ ներկայացնում են համաշխարհային շախմատի էլիտան: Այսպես, մասնակիցների թվում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկն ու Վեսելին Տոպալովը, գրոսմայստերներ Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը, Անիշ Գիրին և նորվեգացի Սիմեն Ագդեստեյնը, ով մրցաշարին մասնակցում է տանտիրոջ իրավունքով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ