«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կրկնեց Վալդանոյին

Կրկնեց Վալդանոյին
20.05.2014 | 12:05

Երրորդ տարին անընդմեջ «Բարսելոնը» երկրի առաջնություններում հատեց հարյուր գոլի սահմանը: Անցած մրցաշրջանում կատալոնցիները մրցակցի դարպասը գրավել են 115, նախորդում՝ 114 անգամ: 28 գոլով Մեսին դարձավ թիմի լավագույն ռմբարկուն:
«Աթլետիկոյի» դարպասապահ, բելգիացի Տիբո Կուրտուան երկրորդ մրցաշրջանն անընդմեջ ճանաչվում է երկրի լավագույն դարպասապահ:
Մրցաշրջանի երկրորդ կեսից վարձակալությամբ «Բետիսի» կազմում հանդես եկող Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Լեո Բապտիստոն իսպանական պրեմիեր լիգայի պատմության մեջ դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով մեկ մրցաշրջանի ընթացքում հասցրեց նվաճել ոսկե մեդալ ու միաժամանակ դուրս մնալ պրեմիեր լիգայից:
Դիեգո Սիմեոնեն 1995-ից հետո դարձավ եվրոպական ծագում չունեցող առաջին մարզիչը, որ կարողացավ հաղթել առաջնությունում: Վերջին անգամ դա հաջողվել էր «Ռեալը» մարզած Խորխե Վալդանոյին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 925

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ