«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Իսպանիայում հայտնաբերվել է Սալվադոր Դալիի առաջին սյուրռեալիստական կտավը

Իսպանիայում հայտնաբերվել է Սալվադոր Դալիի առաջին սյուրռեալիստական կտավը
23.05.2014 | 12:55

Անհայտ հեղինակի կտավը, որ 25 տարի առաջ վաճառվել է Իսպանիայի խանութներից մեկում 150 եվրոյով, պարզվել է՝ Սալվադոր Դալիի առաջին սյուրռեալիստական կտավն է, որը նա նկարել է 17 տարեկանում։
Արվեստագետ Տոմո Լ՛Ամոն հրեշտակների թռիչքը հրաբխի վրայով պատկերող կտավը գնել է 1988-ին Ժիրոնա քաղաքի հնագիտական սրահում 25 հազար պեսետով։ Նա անմիջապես հասկացել է, որ հեղինակը Սալվադոր Դալին է, սակայն ապացուցելու համար պահանջվել են բարձրտեխնոլոգիական փորձաքննություններ։ «Սալվադոր Դալիի ներարգանդային ծնունդը» կտավն ունի հեղինակի ստորագրությունը, բայց վերագրում էին անհայտ հեղինակի՝ տարեթվի պատճառով՝ 1896՝ Դալիի ծնունդից 8 տարի առաջ: ՈՒսումնասիրություններից հետո մասնագետները համաձայնել են, որ կտավի հեղինակը Դալին է, կտավը վրձնել է 1921-ին՝ 17 տարեկանում։ Լ՛Ամոն արդեն կտավը վաճառել է մի հավաքորդի, ում անունը և նկարի արժեքը չեն նշվում։

Դիտվել է՝ 1374

Մեկնաբանություններ