«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Երևանյան ամառն ու «Ֆրեսկո»-ն

Երևանյան ամառն ու «Ֆրեսկո»-ն
23.06.2014 | 16:44

Երևանում բացվել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի առաջին փառատոնը, որը ներառված է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրում։

«Ֆրեսկո» փառատոնին մասնակցում են ֆիլմեր Հայաստանից, Իտալիայից, Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Սերբիայից, Իսրայելից, Գերմանիայից, Ինդոնեզիայից, Մարոկկոյից, Կոլումբիայից, ՈՒկրաինայից, Հորվաթիայից, Միացյալ Թագավորությունից, Լաոսից։ Տասն օր շարունակ շուրջօրյա բացօթյա ցուցադրություններ են սպասվում քաղաքի մարդաշատ վայրերում` այգիներում, եկեղեցիների բակերում: Ֆիլմերը ցուցադրվելու են նաև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Հայաստանի երգչախմբային ընկերության դահլիճում, Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Կինոարշավ կանցկացվի նաև մարզերում՝ Օձունում, Ախթալայում, Տաթևում։
Ֆիլմերի մի մասը ներկայացնում են հեղինակները: Փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 6-ը:

Դիտվել է՝ 1482

Մեկնաբանություններ

Էս քոթուկը կտրել չի լինի