«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հայաստանը` Ֆրանսիական հեղինակավոր ցուցահանդեսում

Հայաստանը` Ֆրանսիական հեղինակավոր ցուցահանդեսում
23.09.2014 | 14:33

Փարիզում կայանալիք «TopResa' 2014» զբոսաշրջային միջազգային հեղինակավոր ցուցահանդեսին մասնակցելու են 160 երկրի շուրջ 1200 զբոսաշրջային կազմակերպությունների և մոտ 30 հազար զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ ցուցահանդեսին մասնակցելու է նաև Հայաստանը: Միջազգային հանրությանը ներկայացվելու են Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող ֆրանսերենով գովազդային նյութեր և քարտեզներ:

Դիտվել է՝ 1111

Մեկնաբանություններ