Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վլադիմիր Պուտին. «Կառավարությունը լծակներ ունի ռուբլու փոխարժեքի տատանումները կանխելու համար»

Վլադիմիր Պուտին. «Կառավարությունը լծակներ ունի ռուբլու փոխարժեքի տատանումները կանխելու համար»
11.11.2014 | 13:11

Պեկինում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ատլանտյան-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների կազմակերպության` ASEAN-ի համաժողովում անդրադարձել է երկրի ֆինանսական շուկայում տիրող անկայունությանը` նշելով. «Կառավարությունը բավարար լծակներ ունի ռուբլու փոխարժեքի հետագա տատանումները կանխելու համար: Ամեն դեպքում կապիտալի տեղաշարժի սահմանափակումներ, այլ արտակարգ միջոցառումներ նախատեսող գործողություններ մենք չենք ծրագրում»:

Դիտվել է՝ 971

Մեկնաբանություններ