«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Վերջին չորս տարում` առաջին անգամ

Վերջին չորս տարում` առաջին անգամ
12.11.2014 | 12:55

Վերջին չորս տարիների պատմության մեջ Վիշվանաթան Անանդն առաջին անգամ հաղթեց Մագնուս Կառլսենին ու դա, ոչ ավել-ոչ պակաս, շախմատային թագի համար մղվող մրցամարտում: Հետաքրքրական է նաև, որ հնդիկ գրոսմայստերը «խոցումը» հասցրել է երկրորդ պարտիայում կրած պարտությունից անմիջապես հետո, ինչին մասնագետները մեծ նշանակություն են տալիս այն պարզ պատճառով, որ հայտնի է երիտասարդ նորվեգացու նկատմամբ բազմափորձ Անանդի ունեցած եթե չասենք վախը, ապա գոնե տագնապը: Այսօր խաղացվելու է մրցամարտի չորրորդ պարտիան: Աշխարհի չեմպիոնը խաղալու է սպիտակ խաղաքարերով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ