Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Աճուրդի կհանվեն Մերիլին Մոնրոյի անձնական իրերը

Աճուրդի կհանվեն Մերիլին Մոնրոյի անձնական իրերը
28.11.2014 | 11:12

Դեկտեմբերի 6-ին Լոս Անջելեսում Julian's աճուրդով կվաճառվեն Հոլիվուդի լեգենդ Մերիլին Մոնրոյի անձնական իրերը՝ ընդհանուր առմամբ 300 լոտ՝ դերասանուհու վերարկուն, Dior նորաձևության տան սև զգեստը, կենցաղային իրեր, նամակներն իր խաղընկեր Քլարք Գեյբլին, ամուսիններին՝ հանրահայտ բեյսբոլիստ Ջո Դի Մաջիոյին և գրող Արթուր Միլերին: Ակնկալվում է, որ հավաքածուն կվաճառվի 1 մլն ԱՄՆ դոլարով:

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ