«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Տատյանա Դանիլյանցի «Լույսը ներսից» ցուցահանդեսը

Տատյանա Դանիլյանցի «Լույսը ներսից» ցուցահանդեսը
31.01.2015 | 12:48

Հայաստանի ազգային պատկերասրահում փետրվարի 3-ին` ժամը 15.00 -ին, կբացվի ռուսահայ լուսանկարչուհի, քանդակագործ, կինովավերագրող և բանաստեղծուհի Տատյանա Դանիլյանցի «Լույսը ներսից» ցուցահանդեսը (գունավոր լուսանկար, քանդակներ` մուրանյան ապակուց): «Լույսը ներսից» ցուցադրական նախագիծն ընդգրկում է նկարչուհու միաժամանակ երկու հեղինակային ցուցադրություն, որոնք բազմիցս ներկայացվել են Ռուսաստանի և Եվրոպայի ցուցասրահներում: Խոսքը «Վենետիկ. Ջրի երեսին» և «Anima Russa («Ռուսական հոգի») ֆոտոցուցահանդեսների մասին է, որոնցում մեկտեղվել են գեղարվեստական լուսանկարը և մուրանյան ապակուց պատրաստված քանդակը:
Ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 15-ը:

Դիտվել է՝ 1138

Մեկնաբանություններ