Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
27.02.2015 | 00:28

...թե մինչ ԲՀԿ-ն ծանր օրեր է ապրում, և հերթով քանդվում են նրա շուրջ «հյուսված» թելերը, մեկ այլ բևեռում լուրջ խմորումներ են ընթանում, թե այդ կուսակցությունից մնացած բեկորներն ում պիտի բաժին հասնեն:
Առաջիկա համագումարից հետո հստակություն կլինի կուսակցության «արտաքին շերտի» առումով, այսինքն՝ ով է ղեկավարելու, ով կմնա այնտեղ, ով ինչով կզբաղվի: Սակայն պակաս կարևոր չէ նաև այդ կուսակցության ստվերային կառավարումը: Մեր տեղեկություններով, այդ գործը փորձելու է ստանձնել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մնալով ՀՀԿ-ում՝ Հովիկ Աբրահամյանն իր «անձնական» կուսակցությունն է ունենալու, ի դեմս ԲՀԿ-ի, որին փորձելու է գործուղել այն դաշտ, որտեղ իրեն է հարմար:
Դառնալով ընդդիմադիր, ԲՀԿ-ն ստանձնելու է վարչապետի «թաքուն» երազանքներն իրագործելու սուրբ գործը:

Դիտվել է՝ 2024

Մեկնաբանություններ