Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Եվրագոտու երկրների տնտեսությունը վերջին երկու տարիների ամենամեծ աճն է արձանագրել

Եվրագոտու երկրների տնտեսությունը վերջին երկու տարիների ամենամեծ աճն է արձանագրել
14.05.2015 | 12:27

Եվրագոտու երկրների տնտեսությունը առաջին եռամսյակում աճել է 0,4 տոկոսով: Վերջին երկու տարիներին դա եռամսյակային ամենաբարձր ցուցանիշն է:
BBC-ի փոխանցմամբ, վերջին տարիներին եվրագոտու երկրների տնտեսությունն աստիճանաբար աճում է: Գերմանիայի տնտեսության աճը, փորձագետների գնահատմամբ, չի արդարացրել սպասելիքները․ կանխատեսված 0,5 տոկոսի փոխարեն 2015-ի առաջին երեք ամիսներին Գերմանիայի տնտեսությունն աճել է 0,3 տոկոսով: Փոխարենը, վերջին երկու տարիների կտրվածքով Ֆրանսիայի տնտեսությունը այս եռամսյակում ամենաբարձր ցուցանիշն է արձանագրել՝ 0,6 տոկոս աճ:

Դիտվել է՝ 947

Մեկնաբանություններ