Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Ֆրեսկո»-ն կանցկացվի հունիսի 27-30-ին

«Ֆրեսկո»-ն կանցկացվի հունիսի 27-30-ին
30.05.2015 | 12:30

««Երևանյան ամառ»-ը մի լավ ավանդույթ էլ է ամրապնդում՝ համագործակցությունը գործընկերների, մասնավոր ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների հետ, որոնց ներդրումը ծրագիրը շատ ավելի հետաքրքրական է դարձնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արամ Սուքիասյանը և ներկայացրել մի շարք գործակցային միջոցառումներ, ինչպիսին է, օրինակ, «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը, որն անցկացվում է Արարատյան հայրապետական թեմի հետ համատեղ։ Փառատոնը կանցկացվի հունիսի 27-30-ին Կարապի լճի բացօթյա էկրանի շուրջ. փառատոնին ներկա կլինեն տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ, հոգևորականներ, ովքեր միաժամանակ ժյուրիի անդամներ կլինեն։ «Ֆրեսկո»-ի փակման հաջորդ օրը Կարապի լճի էկրանին կցուցադրվեն «Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնի ֆիլմերից։

«Երևանյան ամառ» ծրագրի ավանդական միջացառումներից են դարձել «Գարեջրի» և «Ձմերուկի» փառատոները, որոնք, դատելով երևանցիների ու հյուրերի ակտիվ մասնակցությունից, շատ սիրված օրեր են դարձել Երևանում։ Վարդավառը ևս ծրագրում ներառված է և տոնվելու է Երևանի տարբեր ջրավազանների մոտ ու բակերում։

Դիտվել է՝ 874

Մեկնաբանություններ