«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Պորտուգալիայի ֆուտբոլի ընտրանին ժամանեց Հայաստան

Պորտուգալիայի ֆուտբոլի ընտրանին ժամանեց Հայաստան
12.06.2015 | 14:21

Հինգշաբթի երեկոյան Երևան ժամանեց Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը: Հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայանալու է Եվրո - 2016-ի ընտրական փուլի Հայաստան - Պորտուգալիա պատասխան հանդիպումը: Առաջին հանդիպումն ավարտվել է պորտուգալացիների հաղթանակով՝ 1:0: Օդանավակայանում բազմաթիվ էին Հայաստանի հավաքականի երկրպագուները, կային նաև Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուներ, որ եկել էին դիմավորելու Պորտուգալիայի հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին:

Դիտվել է՝ 752

Մեկնաբանություններ